Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմի նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասը չի առաջադրվի իսպանական ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Այս մասին հայտնել է ֆուտբոլիստը:
Կասիլիասը նման որոշում կայացրել է՝ հաշվի առնելով այս շրջանում Իսպանիայում առկա ֆինանսական և առողջապահական վիճակը:
Իկեր Կասիլիասը ֆուտբոլիստի կարիերան սկսել է Մադրիդի «Ռեալ»-ում և մինչև 2015 թվականը հանդես էր գալիս «արքայական ակումբում»: 2015-ից պաշտպանում է պորտուգալական «Պորտու»-ի դարպասը: Խաղացել է Իսպանիայի բոլոր տարիքային հավաքականներում, դարձել աշխարհի և Եվրոպայի չեմպիոն: