կարևոր
1550 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-15 20:55

Ղրղզստանի վարչապետը հրաժարական է տվել

Ղրղզստանի վարչապետը հրաժարական է տվել

Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը երկուշաբթի հրաժարական է ներկայացրել: Այս մասին հայտնում է երկրի կառավարության մամլո ծառայությանը. գրում է ТАСС  գործակալությունը:

«Որոշում եմ կայացրել վայր դնել Ղրղզստանի վարչապետի լիազորությունները»,- քաղաքական գործչն մեջբերում է մամլո ծառայությունը: Վերջինս մեկնաբանել է, որ երկու շաբաթ առաջ որոշել է կարճաժամկետ արձակուրդ վերցնել իր հասցեին հնչած «ռադիոհաճախականության ռեսուրսների վերաձևակերպման» գործին ներգրավվածություն ունենալու մեղադրանքների ֆոնին: Այդ որոշումը կայացվել է «քննչական մարմինների վրա ճնշում գործադրելու մեղադրանքներից  խուսափելու համար»:

«Ցանկանում են հատուկ ընդգծել, որ որևէ առնչություն չունեմ այդ գործին, իսկ իմ հասցեին հնչած մեղադրանքները որևէ հիմնավորում չունեն»,- ասել է Աբիլգազիևը:

«Այսօրվա դժվարին պայմաններում, երբ երկիրը դիմակայում կորոնավիրուսային վարակին և պայքարում է դրա հետևանքների դեմ տնտեսության համար, կառավարությունը պետք է աշխատի կայուն կերպով և վայելի քաղաքացիների լիարժեք  վստահությունը, իսկ անորոշ իրավիճակը խանգարում է կառավարության լիարժեք աշխատանքին։ Այդ նկատառումներից ելնելով` որոշում եմ կայացրել վայր դնել վարչապետի լիազորությունները»,- ասվում է Աբիլգազիևի հայտարարության մեջ։