կարևոր
1954 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-15 20:23

ԱՀ պետնախարարի հրավիրած խորհրդակցությունը նվիրվել է նախագահի գործունեության 5-ամյա ծրագրի մշակմանը

ԱՀ պետնախարարի հրավիրած խորհրդակցությունը նվիրվել է նախագահի գործունեության 5-ամյա ծրագրի մշակմանը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 15-ին գործադիր իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն՝ նվիրված Արցախի Հանրապետության նախագահի 2020-2025թթ. գործունեության ծրագրի մշակմանը: Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Գրիգորի Մարտիրոսյանը Հանրապետության Նախագահի 5-ամյա ծրագրի մշակման աշխատանքներում խիստ պահանջված է համարել նախանշված ժամկետների պահպանումը: Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, որի ընթացքում առաջիկա աշխատանքային ուղղություններում մի շարք հստակեցումներ են արվել: