կարևոր
817 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-15 20:04

ՎԶԵԲ-ի Ծրագրերի բողոքարկման մեխանիզմը գրանցել է Ամուլսարի ծրագրի վերաբերյալ բնակիչների բողոքը

ՎԶԵԲ-ի Ծրագրերի բողոքարկման մեխանիզմը գրանցել է Ամուլսարի ծրագրի վերաբերյալ բնակիչների բողոքը

 Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ/EBRD) Ծրագրերի բողոքարկման մեխանիզմը (ԾԲՄ/PCM) գրանցել է «Լիդիան» ընկերության կողմից իրականացվող Ամուլսարի ծրագրի վերաբերյալ Ջերմուկ խոշորացված համայնքի՝ ներառյալ Գնդեվազ գյուղի բնակիչների բողոքը: Այս մասին հայտնում են «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունից։

«Բնակիչների բողոքին աջակցող հասարակական կազմակերպություններին ուղղված  ԾԲՄ-ի նամակում նշված է, որ բողոքը համապատասխանում է գրանցման չափորոշիչներին և հրապարակված է ԾԲՄ-ի ռեեստրում:

Նամակում նշված է, որ բողոքի գնահատման փուլում անհրաժեշտ է մշակել տեխնիկական առաջադրանք համապատասխանության ստուգման համար.

  • Քննարկել Կողմերի հետ խնդրի լուծման և համապատասխանության գործառույթները, նրանց ծավալը և հնարավոր արդյունքները
  •  Պարզել Կողմերի պատրաստակամությունը մասնակցել յուրաքանչյուր գործառույթին՝ հաշվի առնելով այդ գործառույթների միջև դիմումատուների նախապատվությունները
  • Դիտարկել բողոքի լուծմանն ուղղված  ցանկացած այլ ջանքերի վիճակը, եթե դա ընդունելի է
  • Գնահատել և որոշել, թե ինչ շարունակություն է ունենալու բողոքը:

Հիշեցնենք, որ Ջերմուկ խոշորացված համայնքի բնակիչները՝ ներառյալ Գնդեվազ գյուղի, ՎԶԵԲ-ից պահանջել են հրաժարվել «Լիդիան» ընկերությանը ֆինանսավորելուց, քանի որ ընկերության կողմից իրականացվող Ամուլսարի ծրագիրը չի համապատասխանում բանկի սոցիալական և բնապահպանական քաղաքականությանը:  Բնակիչներին միացել են “CEE BankWatch” միջազգային ցանցը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն,  «Հայաստանի անտառներ» ՀԿ-ն, «Կանաչ Հայաստան» բնապահպանական-կրթական ՀԿ-ն և «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: