Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Դավիթ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ստացել են Գլխավոր դատախազի միջնորդությունները պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու եւ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ: ԱԺ խորհուրդը քննարկել է միջնորդությունները, դրանք ընդգրկվել են վաղվա՝ հունիսի 16-ի լիագումար նիստի օրակարգում: