կարևոր
2064 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-15 18:07

Տիգրան Խաչատրյանը և Անդրեա Վիկտորինը քննարկել են փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները

Տիգրան Խաչատրյանը և Անդրեա Վիկտորինը քննարկել են փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները

 Հունիսի 15-ին տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանիև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հանդիպումը՝ տեսկապի ձևաչափով: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկյի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը մասնակցել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։

Կողմերը քննարկել են նոր տիպի կորոնավիրուսի համավարակիհետևանքով առաջացած մարտահրավերները և դրանց դիմակայելու հնարավորությունները, կարծիքներ փոխանակել ստեղծված իրավիճակում տնտեսական խնդիրների լուծման և Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ։

Անդրադարձ է կատարվել նաև ԵՄ կողմից աջակցության շրջանակներում քննարկվող տեխնիկական և բյուջետային աջակցության ծրագրերին, ընդգծվել է ՓՄՁ-ների խնդիրների լուծման ուղղությամբ աջակցության ծրագրերի, զբոսաշրջության զարգացման կարիքներին ուղղված ծրագրերի, ինչպես նաև գյուղատնտեսության և այլ ենթակառուցվածքների զարգացմանաջակցությանն ուղղված ծրագրերի կարևորությունը:

Կողմերը համոզմունք են հայտնել,որ համատեղ ջանքերով կարող են հաղթահարել ներկա մարտահրավերները, տնտեսության, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտներում համավարակի հետևանքներով պայմանավորված դժվարությունները։