կարևոր
899 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-15 17:48

ԱԱՏՄ-ն ուժեղացված ստուգայցեր է իրականացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

ԱԱՏՄ-ն ուժեղացված ստուգայցեր է իրականացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցերը հունիսի 15-ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում էին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Թեեւ վերջին օրերին տնտեսավարողների մոտ խախտումների թվի նվազման միտում է նկատվում, այսուհանդերձ, այսօրվա ստուգայցերն այս վարչական շրջանի մի շարք վայրերում արձանագրեցին խախտումներ ու թերացումներ:

ԱԱՏՄ աշխատակիցներն արձանագրեցին ջերմաչափերի ոչ բավարար քանակ, անհատական ախտահանիչ միջոցների եւ ձեռքերի չորացման համակարգի բացակայություն: Սանհանգույցում առկա չէին անձեռոցիկներ և /կամ չորացնող սարք. Սրբվելու համար նախատեսված էր կտորե սրբիչ, ինչը վարակի փոխանցման հնարավոր աղբյուր է:

ԱԱՏՄ աշխատակիցները տնտեսավարողների ուշադրությունն են հրավիրել մեկ կարևոր հանգամանքի ևս, որի դեպքում հաճախ է խախտվում կանոնը. Ախտահանմանգ ործընթացում օգտագործվում է 96 տոկոսանոց սպիրտ՝ նոսրացնելով ջրով, ինչն անթույլատրելի է: ՀՀ պարետիթիվ 63 որոշմամբ սահմանված է, որ ախտահանման համար պետք է կիրառվի 60-80 տոկոսանոց ախտահանիչ լուծույթ:

Այսօր մշտադիտարկումների ընթացքում արձանագրվել են նախորդ օրերին հաճախ նկատվող որոշ այլ խախտումներ եւս` ջերմաչափման եւ գրանցամատյանի սահմանված ձեւում աշխատողի առողջական վիճակին առնչվող տվյալների չգրանցման դեպքեր:

Արձանագրված խախտումների հիմքով որոշ տնտեսավարողների վերաբերյալ ժամանակավոր կասեցման միջնորդություն կներկայացվի պարետին։

Համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից հանրապետության ողջ տարածքում մշտադիտարկումներն ու վերահսկողությունն ամենօրյա են:

ԱԱՏՄ-ն մեկ անգամ ևս տեղեկացնում է՝ հակահամաճարակային կանոնների պահպանումը պարտադիր է բոլորի համար: Չկատարման դեպքում նախատեսված են պատասխանատվության միջոցներ»,- ասված է հաղորդագրության մեջ։