կարևոր
1326 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-15 16:32

Չինաստանում վերջին օրվա ընթացքում COVID-19-ով վարակման 67 դեպք է գրանցվել

Չինաստանում վերջին օրվա ընթացքում COVID-19-ով վարակման 67 դեպք է գրանցվել

Անցած օրվա ընթացքում Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 49 նոր դեպք, գրանցվել է նաեւ հիվանդության 18 ասիմպտոմատիկ դեպք, մեկ հիվանդ ապաքինվել է։ Այս մասին նշվում է Չինաստանի առողջության պետական կոմիտեի հաղորդագրության մեջ, գրում է РИА Новости-ն։

Մասնավորապես, 49 նոր դեպքից 39-ը տեղական է (Պեկինում՝ 36, Հեբեյ նահանգում՝ 3), 10-ը՝ ներմուծված (4-ը՝ Սիչուանում, մեկը՝ Շանհայում, երկուսը՝ Չունցինում, մեկը՝ Ֆուցզյանում, մեկը՝ Շենսի նահանգում): 

Հիշեցնենք՝ նախօրեին Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 57 նոր դեպք եւ 9 ասիմպտոմատիկ դեպք: Դեպքերի մեծ մասը գրանցվել է Պեկինում եւ կապված է մեծածախ շուկայի հետ: Շաբաթ օրը «Սինֆադի» խոշորագույն մեծածախ շուկան ժամանակավորապես փակվել էր այն բանից հետո, երբ համաճարակաբանական հետաքննությունը կորոնավիրուս էր հայտնաբերել ներմուծված սաղմոնը կտրելու տախտակի վրա: