04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
ՀՀ կրթության տեսչական մարմնի ստուգայցերի արդյունքում արձանագրված խախտումների հիման վրա` ՀՀ պարետի N135-Ա որոշմամբ, այսօր 3 օրով կասեցվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 85 մանկապարտեզի գործունեությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․
«Տեսչական մարմինը այսօր նաև կրկնակի ստուգայցեր է իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Ուշադրության կենտրոնում այն մանկապարտեզներն են, որտեղ նախորդ այցերի ընթացքում արձանագրվել էին սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման թերացումներ:
Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ թերացումների մեծ մասը արդեն վերացված են:
ՀՀ կրթության տեսչական մարմինը շարունակում է ամենօրյա ստուգայցերը մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններ, իսկ արձանագրված խախտումները ներկայացվում են պարետատուն»,- ասված է հաղորդագրության մեջ: