կարևոր
1792 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-15 16:08

Ֆրանսիացի բժիշկները COVID-19-ով ծանր հիվանդների վիճակը քննարկել են հայ գործընկերների հետ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ֆրանսիացի բժիշկները COVID-19-ով ծանր հիվանդների վիճակը քննարկել են հայ գործընկերների հետ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում վերակենդանացման բաժանմունքի բժիշկները կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար Հայաստանում գտնվող ֆրանսիացի բժիշկների հետ արդեն ակտիվ աշխատանքային փուլում են:

Բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը նշել է, որ տեղի մասնագետները Ֆրանսիայից ժամանած անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ գործընկերների հետ համայց են կատարել՝ ծանոթանալով կորոնավիրուսով անձանց բուժման կազմակերպման գործընթացին: Ֆրանսիայից ժամանած բժիշկներն ամբողջ օրը բուժհաստատությունում են եղել: Տեղի մասնագետների հետ անցկացրել են ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների վարման ընթացքի վերաբերյալ քննարկումներ:

Ֆրանսիայից Հայաստան եկած բժիշկների մեծ մասն առաջին անգամ է Հայաստանում: Սա օտարերկրացի բժիշկների ներգրավման առաջին նմանատիպ նախաձեռնությունն է, որն իրականություն դարձավ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, USAID-ի և Առողջապահության նախարարության սերտ համագործակցությամբ: Օրերս կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու պատրաստակամության մասին հայտնել են Լիտվան, Վրաստանը, Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը։