կարևոր
2456 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-15 15:45

Երևանում դանակահարված վիճակում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 20-ամյա և 21-ամյա տղաներ

Երևանում դանակահարված վիճակում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 20-ամյա և 21-ամյա տղաներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 15-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել 2 քաղաքացու։

Ոստիկանները պարզել են՝ վիրավորներն են Արարատի մարզի բնակիչ՝ 20-ամյա Ռազմիկ Մարդանյանը և Երևանի բնակիչ՝ 21-ամյա Թովմաս Հովհաննիսյանը։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նշված անձինք ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը կատարած անձին կամ անձանց և հանցագործության գործիքը կամ գործիքները հայտնաբերելու ուղղությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք դանակահարվել են Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցում։