կարևոր
1535 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-15 22:02

Մենք մեզ սխալ ենք պահում. վրացի ինֆեկցիոնիստ

Մենք մեզ սխալ ենք պահում. վրացի ինֆեկցիոնիստ

Կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի աճը նշանակում է, որ մենք մեզ սխալ ենք պահում։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան, հայտնում է apsny.ge կայքը։

Ըստ նրա, 15 նոր դեպքերից, որոնք հայտնաբերվել են Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում, 2-ը բժշկական անձնակազմից են, 10-ը գրանցվել են կարանտինային գոտիներում, որից 5-ը` ներմուծված դեպքեր, իսկ 5-ը` նախկինում վարակված հիվանդների հետ շփումներ ունեցողներ են: Եվս երկու նոր հիվանդների վարակի աղբյուրները անհայտ են, բայց Մարինա Էզուգբայան հույս ունի, որ մի քանի օրից համաճարակաբանները կկարողանան դուրս գալ սկզբնաղբյուրների վրա:

«Այն փաստը, որ դեպքերը աճում են, և աղբյուրները չգիտենք, նշանակում է, որ մենք սխալ ենք մեզ պահում: Անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորությունը, խուսափել ոչ պարտադիր հավաքույթներից և բազմությունից: Ես նկատի չունեմ շփումներ աշխատանքի բերումով: Նաև կրենք անհատական պաշտպանիչ պարագաներ: Բոլոր դեպքերում, մենք պետք է գործենք այնպես, ինչպես կանենք այնպիսի հիվանդների հետ, որոնց վարակի աղբյուրները անհայտ են: Հայտնի է աղբյուրը, թե ոչ, մեզ համար հիմա նշանակություն չունի», - բացատրել է Էզուգբայը:

Ինչ վերաբերում է ներմուծված դեպքերին, ապա, ըստ Մարինա Էզուգբայի, 2-ը ներկրվել է Հայաստանից, Մինսկ-Երևան տարանցիկ թռիչքի ուղևորների մոտ հայտնաբերվել է մեկ դեպք, իսկ մեկ այլ դեպք ՝ վրաց-ռուսական սահմանին, այն քաղաքացուց, որը մեկնում էր Վրաստանից Մոսկվա: