կարևոր
1240 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-15 15:21

Արարատ Միրզոյանը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում անդրադարձել է Ադրբեջանի սադրիչ գործողություններին

Արարատ Միրզոյանը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում անդրադարձել է Ադրբեջանի սադրիչ գործողություններին

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի հեռավար նիստին։ Նիստի ընթացքում անդրադարձել է համաճարակի պայմաններում Ադրբեջանի սադրիչ գործողություններին։ Այս մասին Արարատ Միրզոյանը գրառում է կատարել Ֆեյսբուքյան իր էջում։

«Համավարակի դեմ պայքարը պետք է ժողովուրդների հաշտեցման հնարավորություն դառնա․ կարծում եմ՝ բոլորս համաձայն ենք ՄԱԿ գլխավոր քարտուղարի այս մտքի հետ։

Այնուամենայնիվ, չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին և համաշխարհային հումանիտար ճգնաժամին, որի դեմ մենք բոլորս պայքարում ենք՝ Ադրբեջանն այս օրերին չի հրաժարվում սադրանքների և խաղաղ բնակչության նկատմամբ կրակ բացելու իր քաղաքականությունից:

Նմանօրինակ գործողություններն անթույլատրելի են, և ես ակնկալում եմ դրանց դատապարտումը՝ տարածաշրջանում կայունություն պահպանման նպատակով»: