կարևոր
1936 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-15 15:06

Բանկերը հետաձգել են 550 հազար ֆիզիկական և 17 հազար 400 իրավաբանական անձի վարկի մարում

Բանկերը հետաձգել են 550 հազար ֆիզիկական և 17 հազար 400 իրավաբանական անձի վարկի մարում

Հայաստանյան բանկերը կորոնավիրուսի իրավիճակի պայմաններում հետաձգել են 550 հազար ֆիզիկական անձի և 17 հազար 400 իրավաբանական անձի վարկի մարում:

Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«550 հազար ֆիզիկական անձի և 17 հազար 400 իրավաբանական անձի վարկ հետաձգվել է: Հետաձգված գումարները մոտ 100 մլրդ դրամի կարգի են»,-ասաց ԿԲ նախագահը:

Կառավարության օժանդակության ծրագրերից մեկը հենց գյուղատնտեսության օժանդակության ծրագիրն էր: Բավարարված վարկային հայտերի ծավալը 2-րդ միջոցառմամբ կազմել է մոտ 17 մլրդ դրամ:

Կորոնավիրուսի իրավիճակով պայմանվորված՝ արտակարգ դրության ընթացքում առևտրային բանկերը պետք է անհատական մոտեցում ցուցաբերեին հաճախորդներին՝ վարկային պարտավորությունների համար: