կարևոր
1712 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-15 14:56

Շիրակի մարզում 48-ամյա վարորդը, Nissan-ով գլխիվայր շրջվելով, հայտնվել է դաշտում. կան վիրավորներ

Շիրակի մարզում 48-ամյա վարորդը, Nissan-ով գլխիվայր շրջվելով, հայտնվել է դաշտում. կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 15-ին, ժամը 00։10-ի սահմաններում Գյումրիի բնակիչ՝ 48-ամյա Տիգրան Կ-ն իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 106 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևոր՝ Գյումրիի բնակիչ, 51-ամյա Գ. Ի-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Դավիթ Ասատրյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։