08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
ՌԴ Գլխավոր դատախազության պահանջով Հայաստանի իրավասու մարմինները խոշոր չափերի խարդախության համար մեղադրվող Ռոլանդի Ազովին արտահանձնել են Ռուսաստան, հայտնում են պետական դատախազության մամուլի ծառայությունից:
Ինչպես նշվում է նրան մեղադրում են ՌԴ ՔՕ 3-րդ հոդվածով:
Ըստ հետաքննության Դոնի Ռոստովում Ազովը ընկերոջից 766 հազար ռուբլի է ստացել Հունաստանից Ռուսաստան սնունդ մատակարարելու համար, այնուհետև՝ անհետացել:
2019 թվականի նոյեմբերին հաստատվել է, որ նա գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, որից հետո Ռուսաստանի գլխավոր դատախազը արտահանձնման հայտ է ուղարկել արտասահմանյան գործընկերներին: 2019 թվականի դեկտեմբերին հայտը բավարարվել է:
Անձի արտահանձնումն իրականացվել է հակահամաճարակային անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումներին համապատասխան: