19.05.2022
|
||
---|---|---|
USD | 459.4 +1.91 | |
GBP | 571.03 +3.88 | |
EUR | 484.07 +2.88 | |
GEL | 157.33 +1.19 | |
RUB | 7.4 +0.18 |
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հանդիպում-սեմինար անցկացրեց «Ուրարտու»-ի ակադեմիայի մարզչական անձնակազմի հետ: Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:
Սեմինարն անցկացվեց երկու օր, իսկ մասնակիցների քանակն անվտանգության նկատառումներից ելնելով չէր գերազանցումը 15-ը։
Սեմինարն անցկացվում էր հարցուպատասխանի ձևաչափով։ Ակադեմիայի մարզիչներն իրենց հուզող հարցերն առաջ քաշեցին ու քննարկեցին գլխավոր մարզչի հետ։
53-ամյա մասնագետն իր կարիերայի ընթացքում աշխատել է «Տամբովում», ԲԿՄԱ-ում, «Անժիում», «Խաբարովսկում», «Տոսնոյում», «Պախտակորում», «Մաշուկում», «Լուչ-Էներգիայում», «Խիմկիում» ու «Նիժնի Նովգորոդում», ինչպես նաև կանանց «Էներգիա» և «Լադա» ակումբներում: