23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցելու համար ՀՀ Զինված ուժերի 75 զինծառայող արդեն ժամանել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա: Այս մասին հայտնել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցելու համար ՀՀ ԶՈւ 75 զինծառայող երեկ մեկնել է Մոսկվա։ Անձնակազմն արդեն տեղում է, համապատասխան բուժզննում է անցել և պատրաստ է զորահանդեսին: Զինծառայողներն այժմ ներգրավված են համատեղ մարզումներում և նախապատրաստական միջոցառումներում»,- ասել է Ստեփանյանը:
Հայաստանի Զինված ուժերի զինծառայողները զորահանդեսի ընթացքում ծածանելու են Թամանյան դիվիզիայի մարտական և ՀՀ դրոշները:
Կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը մայիսի 9-ին չանցկացվեց` տեղափոխվելով հունիսի 24։ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին ներկա կգտնվի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: