կարևոր
591 դիտում, 11 ամիս առաջ - 2020-06-15 13:55

Այսօրվանից Վրաստանում բացվում է տեղական տուրիզմը

Այսօրվանից Վրաստանում բացվում է տեղական տուրիզմը

Այսօրվանից Վրաստանում բացվում է տեղական տուրիզմը: Այս որոշումը հայտնի էր դարձել մայիսի 7-ին՝ միջգերատեսչական համակարգման խորհրդի շրջանակներում գոյություն ունեցող տնտեսական խմբի նիստի ժամանակ․ հայտնում է apsny.ge կայքը։

«Վրացական կառավարությունը ունի ծրագիր, և այդ ծրագիրը կիրականացվի: Հունիսի 15-ից Վրաստանը կբացվի տեղական տուրիստական ծառայություններ մատուցելու համար, իսկ հուլիսի 1-ից Վրաստանը պատրաստ կլինի ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկների: Մենք դա կանենք ինչպես հարևան երկրների հետ ցամաքային սահմանների համար անվտանգ միջանցք ստեղծելով, այնպես էլ մեզ համար տուրիստական հետաքրքրություն ներկայացնող երկրների հետ երկկողմ բանակցությունների միջոցով անվտանգ միջանցքներ ստեղծելով»,-հայտարարել էր Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:

Վրաստանում գոյություն ունեցող հյուրանոցներն ու կացարանները պետք է հետևեն հատուկ կարգադրությունների: Հյուրանոցներին թույլատրվում է աշխատել միայն այն դեպքում, երբ հատուկ ստուգումից հետո նրանց թույլտվություն տրվի: