կարևոր
1415 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-15 13:11

Կենդանաբանական այգում հերթական եղնիկն է ծնվել` Ալիսան

Երևանի կենդանաբանական այգուց տեղեկացնում են, որ ծնվել է Ալիսան:

«Այս տարի մեզ մոտ արդեն ծնվել են 4 եղնիկ. 1 պտավոր՝ Բեմբին և 3 եվրոպական՝ Ֆելինը, Անահիտն ու Ալիսան։ Մուֆլոնների ընտանիքում ծնվել են 10 ձագուկ, իսկ բեզոարյան այծերի մոտ՝ 4-ը։
Առաջիկայում ունենք սպասվելիք ծնունդներ»,- ասված է հաղորդագրության մեջ: