24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Այսօր՝ հունիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 06։50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 24-ամյա Մհեր Մնացականյանն իր վարած Mercedes C180 մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում Հերացի փողոցից դեպի Խանջյան թունել տանող ճանապարհահատվածում՝ ՀՀ ոստիկանության վարչական շենքի թունելի մոտ, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե հենապատին և մասամբ հայտվել ճանապարհի երթևեկելի գոտում՝ որոշ չափով փակելով այն։ Վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։