06.07.2022
|
||
---|---|---|
USD | 408.2 +0.68 | |
GBP | 486.74 -7.99 | |
EUR | 416.32 -9.58 | |
GEL | 140.27 -2.22 | |
RUB | 6.61 -0.80 |
Այսօրվանից՝ ներքին տուրիզմի բացմանը զուգահեռ, Վրաստանում վերականգնվում է երկաթուղային տրանսպորտի գործունեությունը, որը դադարեցվել էր մարտի վերջերից կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով: Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն։
Առաջին գնացքն այսօր՝ առավոտյան ժամը 08:00-ին, արդեն մեկնել է Թբիլիսի-Բաթումի ուղղությամբ: Գնացք մուտք գործելուց առաջ ուղևորները թերմոսկրինինգ են անցնում, իսկ վագոն մուտք գործելուց հետո ձեռքերը պարտադիր պետք է մշակեն ախտահանիչ լուծույթով:
Գնացք մուտք գործել չի թույլատրվում առանց դիմակի, որն արգելվում է հանել մինչև ուղևորության ավարտը: Եվս մեկ պարտադիր կարգ է ուղևորության ընթացքում հեռավորության պահպանումը: