կարևոր
716 դիտում, 10 ամիս առաջ --> 2020-06-15 00:15

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հրատապ նիստ է անցկացրել. վաղը հանդես կգա հայտարարությամբ ․ News.am

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հրատապ նիստ է անցկացրել. վաղը հանդես կգա հայտարարությամբ ․ News.am

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը այսօր երեկոյան հրատապ նիստ է հրավիրել եւ վաղը հանդես կգա հայտարարությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնել է կուսակցության անդամ, Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը:

Ավելի վաղ կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր.

«Լուսավոր Հայաստան կուսակցության կառավարման խորհուրդը ուշադրությամբ հետևում է այսօրվա զարգացումներին։

Բնականաբար թե՛ նախկինում տեղի ունեցած երևույթներին և թե՛ ընթացող գործընթացներին մեր կողմից կտրվեն անհրաժեշտ իրավական և քաղաքական գնահատականները»։