08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Այսօր քաղաքական հինգ ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ հավաք-հանդիպում է տեղի ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցության գրասենյակում։ Տեղեկությունը՝ YERKIRMEDIA.am-ի հետ զրույցի ժամանակ, հաստատեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Մասնակցել է 5 կուսակցություն՝ «Մեկ Հայաստան», «Ազգային օրակարգ», «Բարգավաճ Հայաստան» և Արթուր Վանեցյանի գլխավորած՝ «Հայրենիք»-ը: Ընդհանուր առմամբ, քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը, և քննարկվող հարցերի վերաբերյալ եղել է ընդհանուր փոխըմբռնում: Այսքանը, ուրիշ ոչինչ չեմ կարող ասել,- մեզ հետ զրույցի ընթացքում նշեց նա։