կարևոր
1986 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-14 22:40

Թուրքիայում տեղի է ունեցել 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ․ կան տուժածներ

Թուրքիայում տեղի է ունեցել 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ․ կան տուժածներ

Թուրքիայի արեւելքում՝ Բինգյոր նահանգում, տեղի ունեցած 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքով երեք մարդ է տուժել:Այս մասին հայտնել է հանրապետության ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն։

«Ստացված տեղեկություններով՝ 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կարլիովի շրջանում։ Փլվել է ժանդարմերիայի դիտաշտարակը։ Փլուզման հետևանքով աշխատողներից մեկը մնացել է փլատակների տակ,ևս երկուսը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ»,-նշված է հայտարարությունում։