կարևոր
598 դիտում, 10 ամիս առաջ --> 2020-06-14 22:24

ԱՄՆ-ում ևս մեկ աֆրոամերիկացի է զոհվել ոստիկանի կրակոցից

ԱՄՆ-ում ևս մեկ աֆրոամերիկացի է զոհվել ոստիկանի կրակոցից

ԱՄՆ-ում ևս մեկ աֆրոամերիկացի է զոհվել ոստիկանի կրակոցից.սկսվել է բողոքի երկրորդ ալիքը: Այս մասին հաղորդում Է CNN-ը:

ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում (Ջորջիայի նահանգ) Ջորջ  Ֆլոյդի մահվան պատճառով բռնկված բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանը սպանել է 27-ամյա աֆրոամերիկացի Ռեյշարդ Բրուքսին:

Ուրբաթ օրը իրավապահները ձերբակալել են 37 ցուցարարների, որի ընթացքում ոստիկանության աշխատակիցներից մեկը կրակել է երեք երեխաների հորը։ Աֆրոամերիկացին մահացել է հիվանդանոցում։

Տղամարդու մահվանից հետո սկսվել է բողոքի երկրորդ ալիքը, որը վերաճել է անկարգությունների։ Ակցիայի մասնակիցները փակել են ճանապարհները եւ այրել սրճարանը, որի կողքին ոստիկանը կրակել է Բրուքսին: Ցուցարարներին ցրելու համար Ատլանտայի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել։

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությանից, հետո երկրով մեկ սկսված ցույցերը դեռ շարունակվում են: