ԱՄՆ-ում ևս մեկ աֆրոամերիկացի է զոհվել ոստիկանի կրակոցից.սկսվել է բողոքի երկրորդ ալիքը: Այս մասին հաղորդում Է CNN-ը:
ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում (Ջորջիայի նահանգ) Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով բռնկված բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանը սպանել է 27-ամյա աֆրոամերիկացի Ռեյշարդ Բրուքսին:
Ուրբաթ օրը իրավապահները ձերբակալել են 37 ցուցարարների, որի ընթացքում ոստիկանության աշխատակիցներից մեկը կրակել է երեք երեխաների հորը։ Աֆրոամերիկացին մահացել է հիվանդանոցում։
Տղամարդու մահվանից հետո սկսվել է բողոքի երկրորդ ալիքը, որը վերաճել է անկարգությունների։ Ակցիայի մասնակիցները փակել են ճանապարհները եւ այրել սրճարանը, որի կողքին ոստիկանը կրակել է Բրուքսին: Ցուցարարներին ցրելու համար Ատլանտայի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել։
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությանից, հետո երկրով մեկ սկսված ցույցերը դեռ շարունակվում են: