Տեղի ունեցող իրադարձություններն իրավական դաշտում են, «Ազատության» հետ զրույցում ասել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը` ի պատասխան հարցադրման, թե ինչ գնահատական է տալիս վարչապետը ԲՀԿ ղեկավարի շուրջ գործընթացներին: Մանե Գևորգյանը նշել է, որ այլ մեկնաբանություններ չունեն, հորդորում են հետևել իրավապահների հաղորդագրություններին։
Ինչ վերաբերում է դրսում` Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց կատարվածին, ապա ըստ Մանե Գևորգյանի՝ անհասկանալի է, երբ ընդդիմադիր ամենամեծ խմբակցության պատգամավորները արտակարգ դրության պայմաններում, երբ արգելված են հավաքներն ու մարդկային կուտակումները, գնում են նման քայլերի՝ վտանգելով քաղաքացիների առողջությունը, այնինչ, հենց իրենք նման պայմաններում պետք է լինեին օրինակ մյուս քաղաքացիների համար։