1111 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-14 19:27

ՀԱՕԿ-ը եւ ըմբշամարտի ֆեդերացիան զորակցություն են հայտնում Գագիկ Ծառուկյանին. Aravot.am

ՀԱՕԿ-ը եւ ըմբշամարտի ֆեդերացիան զորակցություն են հայտնում Գագիկ Ծառուկյանին. Aravot.am

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ եւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին Նալբանդյան փողոցում, ԱԱԾ-ի դիմաց աջակցելու եկել են նաեւ մարզաշխարհի ներկայացուցիչներ:

ՀԱՕԿ նախագահի խորհրդական, սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանն Aravot.am-ին ասել է. «Այստեղ, տարբեր հատվածներում մարզաշխարհի մարդիկ կան, որոնք հավաքվել են՝ աջակցելու պարոն Ծառուկյանին: Մեր նշանաբանն է. «Սպորտը՝ քաղաքականությունից դուրս, սպորտը՝ Ծառուկյանի հետ»: Մարզաշխարհն այսօր կանգնած է պատասխանատու մրցաշարերի առջեւ: Կորոնավիրուսի այս համավարակը, հույս ունենանք, կավարտվի շուտով: Մարզիկները պետք է նախապատրաստվեն օլիմպիական վարկանիշային մրցաշարերին եւ բուն օլիմպիական խաղերին: Իսկ Գագիկ Ծառուկյանի ներդրումները սպորտում, մարզիկներին,  մարզիչներին եւ հավաքականներին ցույց տրվող մշտական աջակցությունները հնարավոր չէ չգնահատել: Որքան շատ օլիմպիական, աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ տանք ու մեդալակիրներ ունենանք, դա մեր հայրենիքի պատիվն է, մեր երկրի պատիվն է»:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանն ասել է. «Մեր ֆեդերացիայի մարզիչների հետ այստեղ ենք՝  մեր զորակցությունը հայտնելու պարոն Ծառուկյանին: Սպասում ենք, թե այս իրադարձություններն ինչպես կզարգանան: Մարզիկները որպես կանոն քաղաքականությամբ չեն զբաղվում: Մեզ հետաքրքրում են մեր մարզաձեւերը, մարզումները, մրցումները: Հիմա էլ դրանով ենք մտահոգված: Պարոն Ծառուկյանը միշտ էլ կանգնած է սպորտի կողքին եւ ամեն բան անում է, որպեսզի ոլորտը խնդիրներ չունենա: Դա կվկայեն բոլոր մարզիչները: Ես միշտ շեշտել եմ, որ եթե պարոն Գագիկ Ծառուկյանի անձնական աջակցությունը չլինի, Հայաստանում կոնկրետ մեր մարզաձեւը կտապալվի: Դրա համար էլ մենք այստեղ ենք եւ աջակցում ենք մեր ղեկավարին»: