05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
ԱԱԾ-ում ավարտվել է ՀՀ վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի հարցաքննությունը։ Նրա փաստաբան Գեղամ Հակոբյանը ArmDaily.am-ի հետ զրույցում հաստատել է, որ գործն առնչվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մեղսագրվող մեղադրանքի հետ։
«Հարցաքննությունից հետո պարոն Զաքարյանին բաց են թողել։ Նա արդեն տանն է։ Գործը, որի շրջանակներում հարցաքննությունը տեղի է ունեցել ընտրակաշառքնի հետ կապված հարուցված քրեական գործի շրջանակներում է։ Ինչ վերաբերվում է նրա դիրքորոշմանը՝ նախաքննական գաղտնիքի հետ կապված՝ պարտավորություն ունենք և չենք կարող դիրքորոշման կամ ցուցմունքի հետ կապված տեղեկություն հայտնենք, երբ թույլատրելի կլինի՝ կհայտնենք»,- ասել է պաշտպանը։
Հարցին, թե պարոն Զաքարյանը ի՞նչ կարգավիճակ ունի՝ փաստաբանն ասել է՝ «վկա-կասկածյալ, ինչ-որ միջանկյալ կարգավիճակում է, կալանքի միջնորդություն չկա»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ առավոտյան ԱԱԾ-ն մտել էր Իշխան Զաքարյանի տուն, մանրակրկիտ խուզարկություն էր իրականացվել , որից հետո նրան տարել էին ԱԱԾ։
Իշխան Զաքարյանը ԲՀԿ ցուցակով պատգամավոր է ընտրվել, հետագայում առանձնացել է ԲՀԿ-ից և դուրս է եկել քաղաքականությունից։ Նա Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահն է։