կարևոր
1840 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-14 18:52

Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2.472 նոր դեպք

Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2.472 նոր դեպք

Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 187.427-ի: Այս մասին հայտնել է Իրանում ՀՀ դեսպանությունը։

Երկրում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2.472  նոր դեպք, մահացել ևս 107 մարդ: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հիվանդության բռնկումից ի վեր՝ 8.837 է:

Մինչ օրս կորոնավիրուսը հաղթահարել և հիվանդանոցներից դուրս է գրվել 148.674 պացիենտ: