կարևոր
1835 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-14 18:35

Ոստիկանները շփոթմամբ բերման էին ենթարկում պատգամավոր Սերգեյ Բագրատյանին

Ոստիկանները շփոթմամբ բերման էին ենթարկում պատգամավոր Սերգեյ Բագրատյանին

Ոստիկանները պատգամավոր Սերգեյ Բագրատյանին բերման էին ենթարկում, այնուհետեւ ճանաչելով պատգամավորին՝ բաց թողեցին։

Նշենք, որ Ոստիկանությունը 15 րոպե ժամանակ էր տվել ԱԱԾ շենքի դիմաց հավաքված քաղաքացիներին՝ դադարեցնել հավաքը, սակայն մինչեւ այս պահը քաղաքացիները չեն դադարեցնում հավաքը։

Նշենք, որ այս պահին 100-ից ավելի քաղաքացիներն են բերման ենթարկվել։

Նշենք, որ վերջին տվյալով Գագիկ Ծառուկյանը դեռ ԱԱԾ–ում է, հարցաքննվում է վկայի կարգավիճակով, թեեւ լրատվամիջոցներն արդեն հաղորդել են, որ Ծառուկյանին կալանավորելու քաղաքական որոշում է կայացվել: