կարևոր
736 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-14 18:30

Այն մեթոդը, ինչ ընտրել է իշխանությունը տանում է առճակատման. Արծվիկ Մինասյան

Այն մեթոդը, ինչ ընտրել է իշխանությունը տանում է առճակատման. Արծվիկ Մինասյան

Ակնհայտ է, որ այն մեթոդը, ինչ ընտրել է իշխանությունը տանում է առճակատման եւ ամբողջ պատասպանատվությունը իշխանության վրա է:  Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը, ով նույնպես ԱԱԾ-ի մոտ էր:

«Որովհետեւ ճանապարհը որ ընտրել է` քաղաքական  ընդդիմախոսությանը այպիսի մեթոդներով պատասխանելու, բերելու է շատ ավելի ծանր ու դժվար հետեւանքների: Ուստի ժամ առաջ, վայրկյան առաջ իշխանությունը պետք է գիտակցի այս ամենը, իրավապահ մարմիններին չպետք է օգտագործի այս գործընթացում, առավել եւս, որ կանոնադրության  համաձայն ԱԺ պատգամավորին չի կարելի քրեական հետապնդման ենթարկել` առանց ԱԺ համաձայնության: Խախտված է ամեն ինչ` սահմնադրությունից սկսած, բարոյական նորմերից ավարտված, հետեւաբար դատապարտելի է այս ամբողջ երեւույթը»,-ասաց նա:

Արծվիկ Մինասյանը հարցին, թե կմիանան արդյոք Գագիկ Ծառուկյանին, ասաց, որ իրենք արդեն հանդես են եկել հայտարարությամբ, որ ստեղծեն նախաձեռնող կազմկոմիտե, որը արտակարգ գործոցություններ կիրականացնի եւ քաղաքական իշխանությանը պատասխանատվության կկանչեն:

Նշենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս պահին ԱԱԾ-ում է, ավելի վաղ նրա առանձանատանը ԱԱԾ-ն խուզարկություն է անցկացրել:

ԱԱԾ-ի մոտ են հավաքվել ԲՀԿ պատգամավորներ, աջակիցներ, եւ քաղաքական գործիիչներ, ոստիկանները բերման են ենթարկել բազմաթիվ աջակիցների, այս պահին նստացույց են կազմակերպել աջակիցները: