կարևոր
2450 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-14 18:21

«Ադեկվադ»-ի անդամներն ԱՄՆ դեսպանատան դիմացից բերման ենթարկվեցին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ոստիկանները բերման ենթարկեցին ԱՄՆ դեսպանատան դիմաց բողոքի ակցիա իրականացնող «Ադեկվադ» միաբանության անդամներին։

Հիշեցնենք, որ «Ադեկվադ»-ի ներկայացուցիչները պատրաստվում էին գրավոր շնորհակալագիր փոխանցել ԱՄՆ դեսպանատանը՝ լռության համար։

«Եվս մի անգամ մեր շնորհակալությունն ենք հայտնում, շատ գոհ ենք, որ ԱՄՆ-ն 30 տարվա մեջ առաջին անգամ որևէ կերպ չի փորձում միջամտել Հայաստանի ներքին զարգացումներին։ Սա դարակազմիկ բան է, շատ կարևոր է, որ ԱՄՆ-ն հետագայում էլ հետևողական լռություն դրսևորի ու չմիջամտի այն ամեն ինչին, ինչ կատարվում է Հայաստանում, դա մեր գործն է», - ասացին «Ադեկվադ-ի ներկայացուցիչները։