05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Մոսկվայի կենտրոնում անհայտ անձը ծեծի է ենթարկել Ղրղզստանի դեսպանության փոխհյուպատոս Տիգրան Կոնդախչյանին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Դիվանագետը պատմել է, որ մետրոյի «Դոբրինինսկայա» կայարանի մոտ կոնֆլիկտ է ունեցել անծանոթ երիտասարդի հետ. վեճը վերածվել է ծեծկռտուքի, ինչի հետևանքով դիվանագետը հարված է ստացել գլխին:
Միջադեպից հետո Կոնդախչյանը դիմել է ոստիկանություն: Այժմ հարձակվողը փնտրվում է:
Տիգրան Կոնդախչյանը Մոսկվայում Ղրղզստանի դեսպանատանն է աշխատում 2016 թվականից: