կարևոր
1468 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-14 16:55

«Դիմելու ենք տարբեր միջազգային կառույցների». Ռուբեն Մելիքյանն ազատ է արձակվել

«Դիմելու ենք տարբեր միջազգային կառույցների». Ռուբեն Մելիքյանն ազատ է արձակվել

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն, ում ԱԱԾ մոտից բերման էին ենթարկել, ազատ է արձակվել։

«Իշխանություններին կոչ եմ անում ռեպրեսիաներին նախապատրաստվել շատ ավելի լավ, ոստիկանական բաժինները պատրաստ չէին այս փորձությանը»,-ասել է Մելիքյանը։

Նա նշել է, որ այսօրվա իրադարձությունների մասին հաղորդելու են տարբեր միջազգային կառույցներին, Մարդու իրավունքների եվրոպական հանձնակատարին, որ ճշգրիտ գնահատականներ տրվեն։

Նշենք, որ Մելիքյանը բերման ենթարկվելիս ստացել էր թեթև մարմնական վնասվածքներ։