Հունիսի 13-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Կապանի բնակիչ, 56-ամյա Կարեն Ա.-ն Կապան քաղաքում ՝ Հունան Ավետիսյան փողոցի 1-ին շենքի դիմաց իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ, Կապանի բնակիչներ, 16-ամյա Ն. Մ.-ին և 16-ամյա Ն. Ա.-ին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխաներին տեղափոխել է Կապանի բժշկական կենտրոն, այնուհետև ինքնակամ ներկայացել ոստիկանության Կապանի բաժին:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: