կարևոր
1640 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-14 16:34

Արցախի նախագահը ներկա է գտնվել ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանման ցուցադրած հակաահաբեկչական ուսումնական վարժանքին

Արցախի նախագահը ներկա է գտնվել ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանման ցուցադրած հակաահաբեկչական ուսումնական վարժանքին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 14-ին ԱՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կամո Աղաջանյանի ուղեկցությամբ ներկա է գտնվել ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանման ցուցադրած հակաահաբեկչական ուսումնական վարժանքին, ապա՝ կրակային պարապմունքին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Միջոցառման ընթացքում ցուցադրվել են գրավված օբյեկտների ազատագրման, պայմանական դիվերսիոն-ահաբեկչական խմբերի և հատուկ տեխնիկական միջոցների օգտագործմամբ հանցագործների շրջափակման ու չեզոքացման գործողություններ:

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ուսումնական վարժանքի մասնակիցներին՝ ցուցաբերած բարձր արհեստավարժության համար և նշել, որ ստորաբաժանման կարողությունների կատարելագործումը շարունակելու է մնալ իշխանությունների ուշադրության կենտրոնում: