կարևոր
1895 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-14 15:04

ԱԱԾ-ի մոտ նախապատրաստվում են ուժային գործողություններ. Արման Աբովյան

ԱԱԾ-ի մոտ նախապատրաստվում են ուժային գործողություններ. Արման Աբովյան

Չի ստացվի մեզ լռեցնել, մենք միանշանակ հաստատում ենք, որ այս Կառավարությունը պետք է հեռանա: Այս մասին ԱԱԾ-ի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

«Այսօր երկիրը էս վիճակում, իրենք դավաճանեցին իրենց սզբունքները, դավաճանեցին հենց ժողովրդին, այստեղ խնդիրը նրանում չէ, որ շինծու թղթերով փորձում են մեզ լռեցնել  եւ ականատես ենք, որ խոշորագույն ընդդիմադիր ուժին փորձում են վախեցնեն, չի ստացվելու, մարդիկ  են մահանում: Թող փորձեն դուխով գնան Ալիեւի հետ լիֆտում խոսեն, ոչ թե ժողովրդի հետ: Այստեղ հիմա նախապատրաստվում են ուժային գործողություններ եւ բոլոր զարգացումների համար պատասխանատվությունը կրում է իշխանությունը, բոլոր ֆրոնտերով վարի եք տալիս, ուշքի եկեք»,-ասել է նա:

ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանն էլ ավելացրել է, որ ԱԱԾ-ի մոտ կազմակերպված հավաք տեղի չի ունենում, պարզապես իրենց համակիրները ինքնաբուխ հավաքվում են, քանի որ տեղեկացվել են, որ Ծառուկյանին ԱԱԾ են կանչել:

Նշենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս պահին ԱԱԾ-ում է, ավելի վաղ նրա առանձանատանը ԱԱԾ-ն խուզարկություն է անցկացրել: