կարևոր
1665 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-14 14:12

Դուք ինչպես համավարակի սկզբում, այնպես էլ հիմա, Ձեր տեղում չեք. Շաքե Իսայանը՝ Թորոսյանին

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի՛ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան (պաշտոնը հատուկ եմ նշում՝ Ձեզ հիշեցնելու Ձեր կոչումը),

Այս օրերին, երբ Ձեր ղեկավարած ոլորտը համավարակի կառավարման մարտավարությունը տապալել է, երբ հիվանդներին նշանակվում է 10-20 անգամ թանկ բուժում, քան նախարարության պրոտոկոլով է հաստատված, երբ հիվանդին սխալ են ախտորոշում և սիստեման կեսից անջատելով ուղարկում են տուն երկկողմանի թոքաբորբով, իսկ հետո զանգում են և հետ կանչում՝ ասելով սխալվել ենք, դուք կորոնավիրուսով եք վարակված, և վերջապես, երբ մարդիկ ուղղակի մահանում են, որովհետև հիվանդանոցներում ազատ մահճակալներ չկան ու չեն կարողանում բուժօգնություն ստանալ, Դուք, հարգելի՜ առողջապահության նախարար, առանց կնիքի և ստորագրության (հետևաբար առանց որևէ իրավական ուժի) թղթի կտոր եք հրապարակում և զրպարտություն տարածում:

Շնորհավորում եմ, Դուք ինչպես համավարակի սկզբում, այնպես էլ հիմա, Ձեր տեղում չեք:

Այս օրերն էլ կանցնեն, և այս իրավիճակի բոլոր պատասխանատուները անպայման պատասխանատվության կենթարկվեն: Իսկ ահա Ձեզ պատմությունը կհիշի որպես նախարարի, ով սև քարոզչությամբ էր զբաղված, մինչ կորոնավիրուսը ռեկորդներ էր գրանցում Հայաստանի Հանրապետությունում»: