Այսօրվա այս պահը սարքած ա, քաղաքական ա, ուզում են ճնշում գործադրեն, շանտաժ անեն եւ վախեցնեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ իր առանձնատանը կայացած խուզարկությունից հետո։
«Բայց ես էսօր որպես Ծառուկյան Գագիկ, անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ: Հարգելի ժողովուրդ, ինչ ուզում են սարքեն, չոռը մարդուն չի կպնելու, պատրաստ եմ ամեն ինչի: Այդ վստահությունը եղել ա հնուց, 15 թվականից, ամեն ինչ առաջարկել են, չեմ համաձայնել, այսօր էլ առաջարկել են, չեմ համաձայնել: Ամենակարեւորը ով ինչ խոսք է տվել, ինչ պարտավորություն վերցրել է , պետք է կատարի»,-ասել է նա։