կարևոր
2403 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-14 13:50

Պահանջում ենք իշխանություններից՝ վերադառնալ քաղաքական պայքարի դաշտ. ՀՅԴ ՀԳՄ-ն հայտարարություն է տարածել

Պահանջում ենք իշխանություններից՝ վերադառնալ քաղաքական պայքարի դաշտ. ՀՅԴ ՀԳՄ-ն հայտարարություն է տարածել

Հ.Յ.Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել․

«Ընդդիմության քաղաքական գնահատականին իշխանությունը հերթական անգամ արձագանքում է ռեպրեսիվ մեթոդներով:

Հատկապես հիմա, երբ, երկիրը կանգնած է ներքին ու արտաքին լրջագույն սպառնալիքների առաջ, որոնք արդյունք են նաև իշխանությունների ապաշնորհ կառավարման, առավել ցայտուն է դառնում մեկ անձի բռնատիրություն հաստատելու անթաքույց ձգտումը:

Եվս մեկ անգամ, պահանջում ենք իշխանություններից վերադառնալ քաղաքական պայքարի դաշտ: Հակառակ դեպքում, այս ճանապարհն անխուսափելիորեն տանելու է երկրում ապակայունացման խորացմանը և անդառնալի կորուստների, որի ողջ պատասխանատվությունը կրում է օրվա իշխանությունը»։