կարևոր
1576 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-14 13:37

Փաշինյանը, ի զորու չլինելով հակադարձել քննադատություններին,դիմում է ոստիկանության և ԱԱԾ օգնությանը. Արթուր Ղազինյան

Փաշինյանը, ի զորու չլինելով հակադարձել քննադատություններին,դիմում է ոստիկանության և ԱԱԾ օգնությանը. Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կիրակի օրով ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի տանը և կուսակցության այլ ղեկավարների տներում կազմակերպված խուզարկությունները այլ կերպ, քան քաղաքական բռնաճնշում, հնարավոր չէ որակել։

Փաշինյանը, ի զորու չլինելով բովանդակային հակադարձել հնչող քննադատություններին և մեղադրանքներին, անմիջապես դիմում է ոստիկանության և ԱԱԾ օգնությանը։

Երկրի օրինականությանն ու անվտանգությանը ծառայելու կոչված պետական մարմինները վերածվել են ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական բռնաճնշումներ իրականացնելու և Փաշինյանի ներքին վախերի ու հույզերի բավարարման գործիքների»։