20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Ակտաու-Երևան չվերթով Հայաստան է վերադարձել ևս 17 քաղաքացի: Այս մասին հայտնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից:
«Հունիսի 14-ին կազմակերպվել է «SCAT» ավիաընկերության Ակտաու-Երևան DV 5039 չարտերային չվերթը: Ղազախստանում ՀՀ դեսպանության ջանքերով և Ղազախստանի, Ուզբեկստանի իշխանությունների աջակցությամբ, Ալմաթիում ՀՀ պատվավոր հյուպատոսության, Ղազախստանի Ակտաու, Շիմքենտ քաղաքների և Ուզբեկստանի հայկական համայնքային կառույցների օժանդակությամբ ևս 17 ՀՀ քաղաքացի, նրանց թվում՝ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդից տարհանված 6 քաղաքացի, ինչպես նաև 7 ՂՀ քաղաքացի մեկնեց ՀՀ:
Հիշեցնում ենք, որ Պարետատան որոշմամբ Հայաստան վերադարձող քաղաքացիները «Զվարթնոց» օդանավակայանից անմիջապես տեղափոխվել են ինքնամեկուսացման վայրեր: