կարևոր
1828 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-14 12:43

Գագիկ Ծառուկյանին տարան ԱԱԾ.հարցաքննվել է նաև Իշխան Զաքարյանը

Գագիկ Ծառուկյանին տարան ԱԱԾ.հարցաքննվել է նաև Իշխան Զաքարյանը

Վաղ առավոտից խուզարկություն էր իրականացվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։ Քիչ առաջ նա հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով, թե պատրաստ է մինչև վերջ գնալ և, անբարոյականի զավակ կլինի, եթե հետ կանգնի։

Դրանից հետո Ծառուկյանը գնաց Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության։ Նշենք, որ ԱԱԾ-ում հարցաքննվել է նաև Իշխան Զաքարյանը, ինչպես նաև խուզարկություններ էին Գեղարքունիքի մարզում։

Հավելենք, որ առանձնատան դիմաց հավաքված աջակիցներն այժմ շարժվում են դեպի Ազգային անվտանգության ծառայության շենք։