կարևոր
525 դիտում, 10 ամիս առաջ --> 2020-06-14 12:35

Ցավ եմ ապրում, որ առողջապահության նախարարն ուրիշ ավելի կարևոր գործ չունի, քան ֆոտոշոփով սարքած թղթի շրջանառումը. Իվետա Տոնոյան

Ցավ եմ ապրում, որ առողջապահության նախարարն ուրիշ ավելի կարևոր գործ չունի, քան ֆոտոշոփով սարքած թղթի շրջանառումը. Իվետա Տոնոյան

Այս ամենը տրագիկոմեդիա է հիշեցնում, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը տեղի ունեցող իրադարձությունն այսպես է բնորոշել պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Ցավ եմ ապրում, որ իշխանությունները, կամ առողջապահության նախարարն ուրիշ ավելի կարևոր գործ չունի, քան ֆոտոշոփով սարքած թղթի շրջանառումը։ Դա ընդհանրապես փաստաթուղթ էլ չի, որովհետև կարող է լինել ինչ-որ մեկի կողմից ներկայացված»,-ասել է Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով առողջապահության նախարարի ֆեյսբուքյան էջում հրապարակված գրությանը։

Անդրադառնալով ԱԱԾ հայտարարությանը, Տոնոյանն նշել է, թե՛ հավատարմագրային կառավարման հանձնված բիզնեսների ներկայացուցիչները, թե «Մուլտի գրուպ կոնցեռնի» ներկայացուցիչներն անհրաժեշտության դեպքում ցանկացած գործի հետ կապված համապարփակ տեղեկատվություն կարող են տրամադրել։

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն այս պահին խուզարկություն է իրականացնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձատանը։