կարևոր
1884 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-14 11:02

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահացության 5 նոր դեպք

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահացության 5 նոր դեպք

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 69 (կին), 69 (տղամարդ), 56 (կին), 63 (տղամարդ), 85 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 91 է: