04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում հեմոդիալիզ ստացող մի քանի հիվանդ COVID-19-ով է վարակվել։ Նրանց տեղափոխել են Սբ․ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ։ Տեղեկությունը` Factor.am-ի հետ զրույցում հաստատել է Սբ․ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ խոսնակ Ծովինար Խաչատրյանը։ Նրա փոխանցմամբ՝ խոսքը մոտ 5 հիվանդի մասին է, որոնք երեկ են Հանրապետական հիվանդանոցից իրենց մոտ տեղափոխվել։
«Տարբեր հիվանդանոցներից պարբերաբար տեղափոխումներ են լինում, այդ թվում՝ երեկ Հանրապետականից եկել են հեմոդիալիզով մարդիկ»,- ասել է Ծովինար Խաչատրյանը։ Հարցի շուրջ մեկնաբանություն ստանալու համար լրատվական կայքը փրձել է կապվել նաև «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի հեմոդիալիզի բաժանմունք, սակայն զանգերն այդպես էլ մնացել են անպատասխան։