կարևոր
1553 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-13 23:25

«Այ Նիկոլ, բա այսօր այդ ինչո՞ւ չնկարեցիր այն մարդկանց, որոնց ճանապարհին տեսնելով վհատվել էիր». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առավոտվանից այս հարցն ինձ հետաքրքրում է։

Իր առավոտվա տեսաուղերձում Փաշինյանը բողոքում էր, որ Սեւան-Երեւան ճանապարհին հանդիպել է բազմաթիվ մարդկանց, որոնք չէին պահպանում հակահամաճարակային կանոնները։

Այ Նիկոլ, բա մարդկանց խրախուսում ես, որ կողքիններին նկարեն քեզ ուղարկեն, այլոց տեսանյութեր եւ նկարներ էիր հրապարակում, կառավարության նիստին ավտոմեքենայի մեջ անդիմակ ուղեւորներին նկարելու եւ ոստիկանություն ուղարկելու մասին որոշում էիր բրդում։

Բա այսօր այդ ինչո՞ւ չնկարեցիր այն մարդկանց, որոնց ճանապարհին տեսնելով վհատվել էիր։ Թե՞ «կեղտոտ գործը» թողել ես քեզ դեռեւս հավատացող մարդկանց վրա։ Թե՞ վախենում էիր, որ քո հեղինակային նկարներից հետո նոր սկանդալների մեջ կհայտնվեիր։

Հերիք է ուրիշի ձեռքերով շագանակներ հանես կրակից»։