Մյունխենի «Բավարիա»-ն շարունակում է միայն հաղթանակներ տոնել Բունդեսլիգայում:
Գերմանիայի առաջնության 31-րդ տուրում «Բավարիա»-ն սեփական հարկ տակ հյուրընկալել էր Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ին և առավելության հասավ 2:1 հաշվով: «Բավարիա»-ի կազմում աչքի ընկան Ջոշուա Զիրկզեն և Լեոն Գորեցկան: «Բավարիա»-ից ինքնագոլի հեղինակ դարձավ Պավարը: «Բավարիա»-«Բորուսիա»`2:1:
Այս հաղթանակից հետո «Բավարիա»-ն մնում է մրցաշարային աղյուսակի առաջատարը: Թիմն ունի 73 միավոր: Երկրորդ տեղում Դորտմունդի «Բորուսիա»-ն է 66 միավորով: Եռյակը եզրափակում է «Լայպից»-ը 62 միավորով:
Բունդեսլիգայի այս տուրի մյուս խաղերը կկայանան հունիսի 14-ին: